Categories: News

Swiftera ստարտափի հայ համահիմնադիր Հռիփսիմե Ռեմա Մաթևոսյանը՝ Forbes-ի ցուցակում

Հայկական Swiftera ստարտափի համահիմնադիր 27-ամյա Հռիփսիմե Ռեմա Մաթևոսյանը ընդգրկվել է Forbes ամսագրի՝ «30 մինչև 30՝ արտադրություն և արդյունաբերություն 2019» (30 Under 30 – Manufacturing and industry 2019) ցանկում։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացավ ամսագրի պաշտոնական կայքից։

Swiftera-ն՝ լողացող տեսախցիկի միջոցով հսկա բարձրության վրա պատկերներ ստացող ընկերություն է։ Տեսախցիկը կարող է հասնել դրոնների հասանելիությունից ավելի բարձրության, սակայն արբանյակների մակարդակից ցածր։ 

«Նրա ընկերությունը Draper Associates-ից ստացել է սաղմնային փուլի ներդրում և վաճառում է լողացող տեսախցիկի միջոցով ստացված աշխարհագրական տարածքների տվյալները ճարտարապետներին, քաղաքապետարաններին և այլոց»,- հայտնում է Forbes-ը։

Share