Categories: News

Եռաչափ մոդելավորման և տպագրության մրցույթ՝ Արմաթի սաների մասնակցությամբ

Դեկտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 11-ին, Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա Եռաչափ մոդելավորման և տպագրության մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Եզրափակչին Արմաթ ինժեներական լաբորատորիաների 10-17 տարեկան աշակերտները կներկայացնեն իրենց համակարգչային 3D մոդելավորման գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև կցուցադրեն իրենց մշակած եռաչափ ինժեներական լուծումները։

Մրցույթի նպատակն է՝

– խթանել արտադրական նախատիպերի պատրաստումը վաղ/դպրոցական տարիքից,

– արձանագրել ինժեներական լաբորատորիաների՝ եռաչափ մոդելավորման, ինժեներական կրթության դասավանդման արդյունքները,

– զարգացնել կրթական հաստատությունների և ինժեներական ձեռնարկությունների համագործակցությունը,

– ձևավորել ինժեներական լաբորատորիաների 3D մոդելավորողների համայնք,

– հանրայնացնել գիտատեխնիկական ստեղծարարությունը։

3D մոդելավորման և տպագրության մրցույթը կազմակերպվում է Union of Advanced Technology Enterprises-ի (UATE) կողմից:

Share