Categories: News

Դեմո օր՝ պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 12-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա Դեմո օր՝ product boodcamp/պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Beeline Armenia-ն և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը նախաձեռնել են նոր ձևաչափի product boodcamp/պրոդուկտի մշակման ճամբար, որն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների համար և միաժամանակ փնտրում են ռեսուրսներ ու ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ`իրենց գաղափարներն առաջ տանելու համար։

Ընտրված 10 թիմերն, անցելով մենթորության փուլ, ներկայացնելու են իրենց գաղափարը տեխնիկական մասնագետներից, պրոդուկտ մենեջերներից, հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիի դատին։

Լավագույն 2 թիմ կստանա ֆինանսական միջոցներ՝ իր գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպ ստեղծելու համար։ 

Share