Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Geeks Against GBV հեքըթոնի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում՝ ISTC-ում
News 29/11/2018 08:39

Դեկտեմբերի 3-ին, 18:30, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի կունենա «Geeks Against GBV» հեքըթոնի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Տեղեկատվական հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու դեկտեմբերի15-16-ին նախատեսվող հեքըթոնի բոլոր մանրամասներին, գրանցման կարգերին, պահանջներին և մրցանակներին։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Մուտքն ազատ է։

Նշենք, որ լավագույն լուծումներ առաջարկողները կստանան նաև դրամական պարգևներ 1,000,000 դրամի չափով:

Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից