Categories: News

Ծրագրավորման ժամ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

Դեկտեմբերի 16-ին, առավոտյան 10։30-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ 5-րդ անգամ Երևանում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորմանը, նրանց համար բացահայտել «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» և նման հասկացությունները և ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Եվ այս ամենը մասնակիցները սովորելու են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ։

Մասնակցության համար՝

– ծրագրավորման իմացություն չի պահաջվում

– տարիքային սահմանափակում չկա.

– անգլերենի իմացությունը ցանկալի է.

– մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան դյուրակիր համակարգիչ, ականջակալներ և համակարգչի սնուցման սարք.

– տարրական դպրոցի աշակերտները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ։

Մուտքն ազատ է։

Share