Categories: News

Ստորագրվել է մարզերում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հուշագիր

Դեկտեմբերի 7-ին «Բարձր տեխնոլոգիաները մարզային համաչափ զարգացման գրավական» խորագրով երկօրյա համաժողովի շրջանակում կնքվել է հուշագիր։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) ֆեյսբուքյան էջից։

«Այսօր Գյումրիում մեկնարկած Empowering Regions through High Tech-Forum 2018-ի շրջանակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ՏՀՏ գործատուների միությունը, Ինժիներական Ասոցացիա ՀԿ-ն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը՝ կնքել են հուշագիր՝ ի նպաստ մարզերում տեխնոլոգիական ոլորտի զարգացման»,- գրված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Կողմերը համաձայնել են համատեղել իրենց ջանքերը մարզերում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 7-8-ը երկրորդ անգամ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) իրականացվելու է «Բարձր տեխնոլոգիաները մարզային համաչափ զարգացման գրավական» խորագրով երկօրյա համաժողով։

Լուսանկարը՝ ՁԻՀ ֆեյսբուքյան էջից

Share