Categories: News

Ժամանակակից թվային աշխարհի մարտահրավերները թեմայով հանդիպում՝ ISTC-ում

Դեկտեմբերի 19-ին, երեկոյան ժամը 6-ին, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի կունենա «Tech4Impact: Driving change for SDGs» թեմայով հանդիպում-քննարկում, որին կհաջորդի Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատորի դեմո օրը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Հանդիպումը կազմակերպվել է UNDP ImpactAim-ի՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) և Climate-KIC-ի հետ համատեղ։

«Այս հանդիպման նպատակն է համախմբել ոլորտային ներկայացուցիչներին՝ քննարկելու տեխնոլոգիական մարտահրավերները և գտնել դրանց լուծումները»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես կգա«GreenGoWeb» ընկերության հիմնադիր Մառլա Բըրգեները (MarLa Burgener):

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։

Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից

Share