Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Պրակտիկայի ծրագիր Volo-ի հետ» ծրագրավորման ճամբարի մասին տեղեկատվական հանդիպում՝ ՄԻԿ-ում
News 17/12/2018 06:53

Հունվարի 10-ին, երեկոյան 5-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «Պրակտիկայի ծրագիր Volo-ի հետ» ծրագրավորման ճամբարի մասին տեղեկատվական հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՎՕԼՕ ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել ՎՕԼՕ-ի կազմում՝ որպես կրտսեր NET ծրագրավորող»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները։

Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից