Categories: News

«Իրավական և հաշվապահական հիմունքները» թեմայով տեսանյութի ցուցադրություն՝ Hero House-ում

Դեկտեմբերի 25-ին, երեկոյան 8-ին, Hero House-ում տեղի կունենա Y Combinator-ի՝ «Իրավական և հաշվապահական հիմունքները՝ ստարտափների համար» թեմայով տեսանյութի ցուցադրություն և քննարկում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Հրավիրում ենք բոլոր ձեռնարկատերերին և ստարտափներին՝ ներկա գտնվելու Armenia Startup Academy-ի՝ աշնանային ծրագրաշարի մասնակիցների համար կազմակերպված Y Combinator-ի՝ «Իրավական և հաշվապահական հիմունքները՝ ստարտափների համար» թեմայով տեսանյութի ցուցադրությանը», – հայտնում են հանդիպման կազմակերպիչները։

Ցուցադրմանը կհետևի քննարկում՝ վենչուրային «SmartGateVC» ֆոնդի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանի հետ։

Մուտքն ազատ է։

 

Share