Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Blockathon» հաքաթոնի թեմայով տեղեկատվական հանդիպում՝ ISTC-ում
News 17/01/2019 07:26

Հունվարի 23-ին, երեկոյան 7-ին, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի կունենա «Blockathon» խորագրով հաքաթոնին նվիրված տեղեկատվական հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ISTC-ի ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկատվական հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալ հաքաթոնի վերջին թարմացումներին և ստանալ բոլոր հարցերի պատասխանները»,- հայտնում են կազմակերպիչները:

Նշենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Zap-ը փետրվարի 8-ից 10-ը կազմակերպում են «Blockathon» խորագրով հաքաթոն:

Հանդիպման մուտքն ազատ է։

Լուսանկարը՝ ISTC