Categories: News

FAST-ի՝ կանանց ձեռնարկատիրության խթանմանն ուղղված ծրագիրն ընդունում է հայտեր

FAST հիմնադրամի՝ ստարտափների և սկսնակ ձեռներեցների համար նախատեսված «Startup Studio»-ի շրջանակներում իրականացվող Կանանց ձեռնարկատիրության խթանմանն ուղղված (Female Budding Entrepreneurs-խմբ.) ծրագիրն ընդունում է հայտեր։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ FAST-ի ֆեյսբուքյան էջից։

«Ուրախ ենք տեղեկացնել կանանց ձեռնարկատիրության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտերի ընդունման մասին։ Այս ծրագրի նպատակն է  ուսումնական մոդուլների, մենթորության, ցանցի հասանելիության և ֆինանսավորման միջոցով աջակցել ստարտափին գաղափարի ստեղծման և զարգացման համար գործիքներ ստեղծելու գործում»,- հայտնում են Fast-ից։

Ստարտափ ստուդիայի նպատակն է աջակցել գիտությամբ և տեխոնոլգիաներով հետաքրքրված ստարտափներին, երիտասարդ ձեռնարկատերերին, որոնք ցանկություն ունեն ապագայում ունենալ իրենց սեփական ընկերությունը։ Այս ծրագրի շրջանակում առաջարկվում է մենթորություն, հարմարավետ տարածք FAST-ում։

Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Կանանց ձեռնարկատիրության խթանմանն ուղղված ծրագիրը ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 28։

Լուսանկարը՝ FAST

Share