Categories: News

«Grovf» ստարտափը հրավիրում է ուսանողներին մասնակցելու «High performance computing» դասընթացին

«Grovf» ստարտափ թիմը մեկնարկում է «High performance computing» դասընթացը՝ ուսանողների համար։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ստարտափի ֆեյսբուքյան էջից։

««Գրովֆ» փնտրում է բարձր մոտիվացված ուսանողների, ովքեր ունեն տեխնիկական կրթություն և պատրաստ են անցնել High performance computing-ի դասընթաց արագ զարգացող ստարտափում։ Դասընթացը հաջողությամբ ավարտածները կհրավիրվեն երկարաժամկետ աշխատանքի»,- հայտնում են «Grovf»-ից։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ հիմնական գիտելիքներ.

– մաթեմատիկայից,

– էլեկտրոնիկայից,

– ծրագրավորումից,

– ալգորիթմերի տեսությունից,

Ռուսերենի ու անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն astghik.an@grovf.com էլեկտրոնային հասցեին։

Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 5։

Լուսանկարը՝ Grovf

Share