Categories: News

Armenia Startup Academy-ն ընդունում է հայտեր

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան (Armenia Startup Academy –խմբ.) հայտարարում է 2019 թվականի գարնանային ծրագրի դիմում-հայտերի ընդունում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ նախաաքսելերացիոն կրթական անվճար ծրագրի ֆեյսբուքյան էջից։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան խորը ներգրավվածություն ունեցող նախաաքսելերացիոն ծրագիր է, որը նպաստում է հեռանկար ունեցող հայկական ստարտափների առաջընթացին, իր նորարարական ուսումնական պլանով և յուրօրինակ մենթորությամբ։

Փետրվարի 4-ին, երեկոյան 7-ին Hero House-ում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝  ընդունելության ընթացակարգին ծանոթանալու համար։ 

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է։

Ծրագրին դիմելու համար պետք հետևել հղմանը։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան Catalyst հիմնադրամ-ի նախագիծ է, որը իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակներում, որը իր հերթին համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) եւ Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)- ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման» ծրագրի միջոցով, EU4Business և EU4Innovation-ի նախաձեռնությունների շրջանակներում:

Share