Հայտնի են HyeTech EIP ծրագրի շրջանակում Սիլիկոնյան հովիտ մեկնողները
News 09-02-2019 14:36

Փետրվարի 15-24-ը Լոս Անջելեսում ու Սիլիկոնյան Հովտում կայանալիք «HyeTech Entrepreneur Immersion Program 2019» (HyeTech EIP) ծրագրին մասնակից հայկական ստարտափների ներկայացուցիչները հայտնի են։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին ծրագրի համակարգողները։

Մասնակիցների անունները ներկայացնում ենք ստորև՝

- EasyDMARC՝ Գերասիմ Հովհաննիսյան,

- Facehub՝ Սասուն Համբարձումյան,

- Oores՝ Լուսինե Մագաուզյան,

- Dispatch՝ Հայկ Իշխանյան,

- Lumzag՝ Արմեն Պողոսյան,

- RetentionForce՝ Ալեքսանդր Ադամյան,

- Expper Technologies՝ Կարեն Խաչիկյան,

- Rentopian՝ Լևոն Մանուչարյան,

- On Your Way՝ Մանե Սահակյան,

- D'efekt՝ Նանե Թումանյան,

- Risk Sensor՝ Արթուր Օրբելյան,

- LiveBoard՝ Երեմ Խալաթյան,

- Cicero՝ Արմեն Սարկիսիան։

Նշենք, որ ծրագրի շրջանակում հայկական ստարտափների հիմնադիրները հնարավորություն կունենան 10 օրվա ընթացքում ծանոթանալ ոլորտի ամենաարդիական և օգտակար նորամուծություններին, Սիլիկոնյան հովտի տեխնո մշակույթին ու տենդենցներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ:

Լուսանկարը՝ HyeTech EIP