Beeline Ստարտափ Ինկուբատորը հայտարարում է ստարտափների ընդունելություն երրորդ ինկուբացիոն ցիկլի համար
News 19-02-2019 18:55

Beeline Ստարտափ Ինկուբատորն իրականացնում է ստարտափների ընդունելություն՝ երրորդ ինկուբացիոն ցիկլի համար։ Դիմումները կընդունվեն մինչև փետրվարի 26-ը։

Հիշեցնենք, որ օրերս ավարտվեց երկրորդ ինկուբացիոն շրջանը։ Ինկուբացիոն շրջանի ավարտին  ռեզիդենտ ստարտափները ելույթ ունեցան ներդրողների առջև։ Demo Day միջոցառմանը ներկա էին հնարավոր ներդրողները, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչները, երկրորդ ինկուբացիոն շրջանը հաջողությամբ ավարտած 4 ստարտափները, Beeline Ինկուբատորի մենթորները և դասավանդողները, ինչպես նաև Beeline-ի աշխատակիցները։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է, օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 16 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։

Դիմել Այստեղ