Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տրվեց StartUp Europe Week Yerevan 2019-ի պաշտոնական մեկնարկը
News 19/03/2019 05:15

Մարտի 15-ին տրվեց StartUp Europe Week Yerevan 2019-ի պաշտոնական մեկնարկը։ Միջոցառման բացման ժամանակ ներկա էին Հայաստանում Եվրոպական միության  դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ISTC Labz-ի տնօրեն Արեգ Գևորգյանը և մի շարք այլ հյուրեր։ Նրանք պատմեցին Հայաստանի ստարտափերի էկոհամակարգի, անցկացվող և անցկացվելիք միջոցառումների, հաքաթոնների մասին։ Մասնավորապես նշելով դրամաշնորհային գրանտերը, որոնք տրվել են հայկական ստարտափերին 2017 թվականից սկսած, որոնց գումարը հասել է մինչև 50․000 ԱՄՆ դոլարի։

EIF-ը և ISTC-ին նաև նշեցին Հայաստանում աղջիկների և կին ձեռներեցներին տրվող կարևոր նշանակության մասին։ Դրա համար 2 կազմակերպությունները պատմեցին արդեն անցկացվող ծրագրերի մասին։ Օրինակ, անցած ամսվանից սկսած արդեն անցնում են կին ձեռներեցների համար նախատեսված հատուկ դասընթացներ, որոնք նպաստում են Հայաստանում աղջիկների կողմից ստարտափերի ստեղծմանը և կառավարմանը։ ISTC-ին նույնպես նշեց շուտով կայանալիք նմանատիպ ծրագրի մասին, որի վերջում կանցկացվի հաքաթոն։

Միջոցառման վերջում անցկացվեց հարց-պատասխան հայկական ստարտափերի CЕО-ների հետ, որի ընթացքում նրանք պատմեցին բոլոր դժվարությունների և հնարավորությունների մասին, որոնք նրանք ունեցել են իրենց պրոդուկտի ստեղծման ընթացքում։

Հիշեցնենք, որ 2017 թվականից սկսած Եվրոպական միությունը անցկացնում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը։ Ծրագրի նպատակն է աջակցել հայաստանյան ստարտափներին ենթադրամաշնորհների օգնությամբ։ Ենթադրամաշնորհները իրականացվում են 2 ուղղություններով՝
– Նորարարության զարգացման համաֆինանսավորում,
– Գիտության տեխնոլոգիաների ձեռներեցություն:

Ամփոփելով այն ամենը, ինչ կատարվել է ծրագրի շրջանակներում մինչ օրս, կարելի է նշել, որ․
– Ծրագրին մասնակցելու արդյունքում ստեղծվել է 224 նոր աշխատատեղ,
– Շուկայում նոր ապրանքների եւ ծառայությունների համար ստեղծվել է 45 նոր գաղափար,
– Ծրագրին մասնակցելու արդյունքում ստեղծվել է 22 նոր ընկերություն,
– Ներգրավվել է առնվազն €400,000 ներդրում,
– Դասընթացներին, սեմինարներին եւ boot camp-երին է մասնակցել 2,063 հոգի,
– Աջակցություն է ստացել 65 ստարտափ,
– ԵՄ ՆԶՀԴ եւ ԳՏՁ դրամաշնորհ է ստացել 33 ընկերություն: