Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինժեներական քաղաքում անցկացվեց "Science Network and Cocktails" միջոցառումը
News 03/04/2019 08:23

Մարտի 29-ին անցկացվեց “Science Network and Cocktails” միոցառումը, որի շրջանակում Ինժեներական քաղաքում էին հավաքվել գիտնականներ, հետազոտողներ,մագիստրոսներ ու ասպիրանտներ, դասախոսներ ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ ՀՀ-ում գործող համալսարաններից, ընկերություններից ու հետազոտական ինստիտուտներից։ Դրա մասին StartHub-ը տեղեկացել է EIF-ից։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ PMI Science -ի աջակցությամբ վերջիններիս աջակցում է տարաբնույթ դրամաշնորհային ծրագրերով և տարբեր հարթակներում շփման հնարավորություն ստեղծող միջոցառումներով:

Այս միջոցառման նպատակն էր հերթական անգամ մոտիվացնել և կարևորել այն մարդկանց, ովքեր երկրում գիտելիքահենք տնտեսության հզորացման երաշխավորողներն են:

Միջոցառման ընթաքում Ինժեներական Ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի կողմից ներկայացվեցին «Ինժեներական քաղաք» ծրագրի տեսլականն ու նպատակները` շեշտադրելով երկրի ապագայի համար գիտություն, հետազոտություն և ճարտարագիտություն ու մշակույթ ամուր կապի կարևորությունը:

Ընթրիքի հատուկ հյուրն էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյանը։

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց 2019 թվականին նախատեսվող՝ PMI Science-ի հետ համատեղ Գիտահետազոտական էկոհամակարգին աջակցող նոր ծրագրերի մասին: Ավարտին մասնակիցները ստացան շնորհակալագրեր՝ արդյունավետ համագործակցության համար: