Խորհուրդներ ստարտափներին՝ Y Combinator-ի նախագահ Սեմ Ալթմանից. մաս իններորդ
News 12-04-2019 17:21

33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։

Մենք արդեն անդրադարձել ենք գաղափարի, թիմի, պրոդուկտի, արտադրանքի իրացման, տնօրենի պարտականությունների, կառավարման և մրցակիցների վերաբերյալ վերջինիս դիտարկումներին։ Այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ գումար վաստակելու մասին մտորումները։

Մաս իններորդ․ գումարի վաստակում

Այո, գումարի վաստակում։ Դուք պետք է պարզեք, թե ինչպես դա անել:

Կարճ ասած, դուք պետք է ստիպեք մարդկանց վճարել ձեզ ավել, քան այն, թե ինչքան եք դուք ծախսում ձեր պրոդուկտը առաքելու համար։ Ինչ-ինչ պատճառներով, մարդիկ անընդհատ մոռանում են հաշվի առնել դա։ 

Եթե դուք ունեք անվճար պրոդուկտ, ապա հույսեր մի դրեք, որ կաճեք օգտատերեր գնելով։ Դա շատ դժվար է այն բիզնեսի համար, որի հիմքը գովազդն է։ Դուք պետք է ստեղծեք այնպիսի բան, ինչով մարդիկ կկիսվեն իրենց ընկերների հետ։

Եթե դուք ունեք վճարովի պրոդուկտ, որի LTV-ին (customer lifetime value) ավելի քիչ է քան $500-ը, դուք չեք կարողանա ձեզ թույլ տալ վաճառքներ կատարել։ Փորձարկեք օգտատերերին գրավելու տարբեր մեթոդները, ինչպիսիք են SEO-ն, SEM-ը, գովազդը և այլն։ Բայց փորձեք նվազեցնել հաճախորդների գրավման համար նախատեսված ծախսերը (CAC) 3 ամսվա ընթացքում:

Եթե դուք ունեք վճարովի պրոդուկտ, որի LTV-ին (customer lifetime value) գերազանցում է $500-ը, ընդհանուր առմամբ, դուք կարող եք արդեն զբաղվել վաճառքներով։  Փորձեք ձեր պրոդուկտը վաճառել նախ հասկանալու համար, թե որ տարբերակն է աշխատող։ Hacking Sales-ը լավ գիրք է, որը կարող եք կարդալ այս պարագայում։

Ամեն դեպքում փորձեք հասնել “ramen profitability”-ին, այսինքն աշխատեք այնքան գումար, որը կբավարարի հիմնադիրներին ռամեն (արագ պատրաստվող փլավ) գնելու համար, հնարավորինս շուտ։ Երբ հասնեք այս կետին, դա նշանակում է, որ այդ պահից սկսած դուք եք կառավարում ձեր սեփական ճակատագիրը և դառնում եք ներդրողների և ֆինանսական շուկաների քմահաճույքներից անկախ։

Շատ ուշադիր հետևեք գումարների հոսքին։ Գուցե և անհավանական թվա, բայց մենք մի քանի դեպք ենք տեսել, երբ հիմնադիրների գումարը վերջացել էր, իսկ նրանք տեղյակ չէին, որ դա արդեն մի քանի անգամ տեղի էր ունեցել։ Եվ կարդացեք Պոլ Գրեհեմի էսսեն։

Շարունակելի։