Categories: News

ՏՏ Ինտելեկտուալ Գավաթ 2019 ընդունում է հայտեր

Մայիսի 18-ին տեղի կունենա Ինտելեկտուալ Խաղերի «IT Intellectual Cup 2019» առաջնությունը, նախատեսված ՏՏ ոլորտի բոլոր կազմակերպությունների համար։ Առաջնությունը անցկացվելու է սպորտային “Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ” խաղի կանոններով։

Մասնակցության համար պետք է ունենալ 4-8 մասնակիցներից բաղկացած թիմ։ Թույլատրվում են նաև հավաքական թիմեր, ինչպես նաև նույն կազմակերպությունը կարող է ներկայացնել մի քանի թիմ։

Առաջնության տեղերը սահմանափակ են, այնպես որ դիմելու համար կարող եք լրացնել մասնակցության հայտը և ուղարկել itintellectualcup@gmail.com հասցեով։

Մասնակցության վճարը թիմից կազմում է 60․000 դրամ, իսկ մարզերը ներկայացնող թիմերի համար՝ 30․000 դրամ։ Նշենք, որ առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է Արմաթ աշխատանոցներին։

Մրցույթի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share