Categories: News

Startup Pitch Bootcamp․ սովորիր Երևանի լավագույն ձեռնարկատերերից

Ապրիլի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնում տեղի կունենա Startup Pitch Bootcamp-ը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան 3 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացի ընթացքում մենթորների օգնությամբ սովորել, թե ինչպես ճիշտ ներկայացնել իրենց մտքերը և պրոյեկտները։

Եթե դուք՝

– ցանկանում եք ստանալ մասնագիտական խորհրդատվություն, այս հարցում

– ունեք գաղափար, որը դեռ գուցե գտնվում է իր վաղ փուլում (early stage)

– ցանկանում եք միանալ նոր ստարտափի կամ համահիմնադիր եք փնտրում

ապա ձեզ կհետաքրքրի այս դասընթացը։

Միջոցառմանը մասնակցելու համար կարոող եք գրանցվել հետևյալ հղումով։

Դասընթացի մենթորները լինելու են այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են՝ the 99-ը՝ Աշոտ Խուդգարյան, Global AM-ը՝ Գևորգ Պողոսյան, EPIC-ը՝ Արման Առաքելյան, Granatus Ventures-ը՝ Լիլիթ Հովհաննիսյան։

 

Share