Categories: News

ResAl Soft-ը հրավիրում է աշխատանքի

Ռեսալ Սոֆտ ընկերության Գյումրու մասնաճյուղը փնտրում է 1С ներդրման մասնագետի։

Ի՞նչով են զբաղվում 1С ներդրման մասնագետները Ռեսալ Սոֆտում․

– Ուսումնասիրում են նոր հաճախորդի բիզնեսի հիմնական պրոցեսները,

– Պլանավորում են դրանց ավտոմատացման համար անհրաժեշտ լուծման ներդրումը,

– Ուղեկցում են հաճախորդին՝ ծրագրային ներդրման պրոյեկտի ողջ ընթացքում,

– Վերահսկում են հաճախորդների սպասարկման պրոցեսը,

– Մշտական կապի մեջ են լինում հաճախորդների հետ՝ նրանց խնդիրները հասկանալու և դրանց արագ լուծում տալու համար։

Ի՞նչ է անհրաժեշտ այս հաստիքին դիմելու համար․

– Բարձրագույն կրություն տնեսագիտական, ֆինանսական կամ ծրագրավորման ոլորտներում,

– Լեզուների իմացություն – հայերեն, ռուսերեն, անգլերեն,

– Լինել պարտաճանաչ, կազմակերպված, աշխատասեր, սովորելու ու աճելու մեծ ձգտումով, կիրթ շփվելու և թիմում աշխատելու հմտությամբ։

Աշխատանքի առավելությունները

– Դուք աշխատում եք հաճելի, ընկերական թիմում,

– Գրասենյակը գտնվում է ԳՏԿ-ում, որտեղ Դուք կլինեք ՏՏ իրադարձությունների կենտրոնում,

– Դուք առաջ եք գնում մեզ հետ միասին, անընդհատ սովորում և հմտանում եք Ձեր մասնագիտության մեջ,

– Ունենում եք առաջխաղացման բազմաթիվ հնարավորություններ,

– Ունենում եք արտերկրի ընկերությունների հետ աշխատելու հնարավորություն։

Այս հաստիքին դիմելու համար ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ները office@resalsoft.am էլ. հասցեով։ Թեմա դաշտում նշել պաշտոնը, որի համար դիմում եք։

Share