Categories: News

Սամվել Մարտիրոսյանը կվարի «Մարքեթինգը Սոցիալական Մեդիայում (SMM)» դասընթացը

Հունիսի 5-ից IAB International Academy of Business-ում տեղի կունենա Սամվել Մարտիրոսյանի «Մարքեթինգը Սոցիալական Մեդիայում (SMM)» դասընթացը։ Այդ մասին մենք տեղեկացանք IAB-ի ֆեյսբուքյան էջից։

Դասընթացի հիմնական նպատակն է տալ մասնակիցներին հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ սոցիալական մեդիա մարքեթինգի վերաբերյալ։

Կուրսի ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ պրոդուկտի առաջխաղացման համար՝ օգտագործելով սոցիալական մեդիաներում մարքեթինգի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ գործիքները՝ շեշտադրում անելով սոցիալական ցանցերը եւ մեսենջերները։

Դասընթացը նաև կներառի գործնական աշխատանքներ տարբեր սոցցանցերի գովազդային հարթակների հետ, որի միջոցով մասնակիցները կստանան խորը գիտելիքներ հիմնական հարթակներում գործող ալգորիթմերի վերաբերյալ։

Այս դասընթացը հնարավորություն է տալիս ստանալ սոցիալական մեդիաների մարքեթինգի, PR-ի և բրենդինգի վերաբերյալ հիմնական գիտելիքներ և հմտություններ, որոնք կիրառելի են փոքր եւ միջին բիզնեսների, անհատ ձեռներեցների համար։ Մասնակիցները կստանան գիտելիքներ մարքեթինգային ռազմավարությունների վերաբերյալ, որոնք կիրառելի են զանազան սոցիալական ցանցերում․ Youtube, Facebook, Instagram, Twitter, Linkedin։ Կուրսը կներառի բիզնեսում մեսենջերի կիրառման գործնական աշխատանքներ․ Telegram, Facebook Messenger, Viber, Whatsapp։

Դասընթացի տևողությունն է 12 ժամ։ Արժեքը` 36․000 ՀՀ դրամ։ Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share