Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի ստարտափների դեմո օրը
News 07/06/2019 09:14

Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի 5 ստարտափ թիմերը հունիսի 5-ին ներկայացրին իրենց գործող բիզնես նախագծերը պոտենցիալ ներդրողներին, էկոհամակարգի ներկայացուցիչներին և այլ հյուրերին։

Ինչպես նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը․ “Մեր համար նպատակ երբեք չի եղել գոնե մեկ լումա աշխատելը։ Գլխավոր նպատակը՝ մաքսիմալ ուժ, ջանք, ժամանակ ներդնելն է, որպեսզի մեր ստարտափնեը համաշխարհային մակարդակի դառնան, մեծ ներդրումներ ստանան, շատ փող աշխատեն, որը մեզ պետք չէ”։

Ներկայացված 5 ստարտափները, որոնք անցել են Բիլայնի ինկուբացիոն ծրագիրը հետևյալն էին՝  Lucky Carrot, GlobalR, 4u.am, Easy DMARC, D’efekt:

4u.am-ը ծաղիկների և նվերների օնլայն հարթակ է։ “Մեր նպատակն է հայ կնոջը երջանկացնելը։ Հայաստանը երջանիկների ցանկում 116-րդն է և մենք ցանկանում ենք նրան դարձնել առաջինը։ Մենք արդեն սկսել ենք աշխատել սահմանամերձ գյուղերի երեխաների հետ, որոնք բացիկներ են պատրաստում, որոնք մենք վաճառում ենք։ Beeline Incubator-ը մեզ շատ գիտելիքներ է տվել, տարածք է տրամադրել։ Այդ ընթացքում կարողացանք ստեղծել մեր կայքը առանց որևէ խնդիրների”,- պատմում է  4u.am-ի համահիմնադիրներ Ժենյան։

Lucky Carrot-ը հարթակ է, որը բարձրացնում է աշխատակիցների ներգրավվածությունը և նպաստում է ավելի լավ աշխատանքային միջավայրի ստեղծմանը։ “Մեր ծառայությունից արդեն օգտվում են ONEX-ը, Easy Pay-ը, Hero House-ը, FinLex-ը, Chessyfi-ը և շատ այլ ըկերություններ”, – պատմում են Lucky Carrot-ի Զառան և Մարիամը։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։