Categories: News

ՀՀ օրենքը թույլ է տալիս ստարտափներին ստանալ հարկային արտոնություններ

ՀՀ օրենքը թույլ է տալիս ստարտափներին ստանալ հարկային արտոնություններ, ինչը ենթադրում է հարկերի ավելի քիչ տոկոսներ վճարում: Այդ մասին մենք տեղեկացանք Armenia Startup Academy-ի ֆեյսբուքյան էջից։

Դրա համար 2017 թ. դեկտեմբերի 2-ից մինչեւ 2019 թ. մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ստարտափները պետք է դիմեն հարկային արտոնությունների վկայականները ստանալու համար մինչև 2019 թվականի օգոստոսի 18-ը։

Մնացածը կարող են դա անել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հիմնադիրները պետք է հայտերը եւ պահանջվող փաստաթղթերը ուղարկեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Խորհրդակցեք ձեր իրավաբանի եւ հաշվապահի հետ, իսկ մանրամասների համար կարող եք կապնվել նախարարությն հետ՝ info@mtcit.am, կամ (010) 590-017:

Share