Categories: News

«Գրաֆիկ դիզայն»-ի դասընթաց GTC-ում

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) կազմակերպում են աշխատաշուկայում լայն պահանջարկ ունեցող «Գրաֆիկ դիզայն»-ի խորացված դասընթաց։ Զուգահեռ անցկացվելու է նաև պրակտիկա։ Ուսուցումը լինելու է Adobe Illustrator ծրագրի միջոցով։

Դասընթացիւ մեկնարկը տրվելու է հուլիսի 25-ին։ Գրանցման վերջնաժամկետն է հուլիսի 23-ը։ Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է 3 ամիս, շաբաթական 3 պարապմունք (օրական 2 ժամ)։

Ամսական վճար՝ 10․000 ՀՀ դրամ։

Դիմելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում։ Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել 16 տարեկան և բարձր տարիքի անձինք: Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց, անցնելով հետևյալ հղումով։

Դասընթացի ընթացքող ուսումնասիրվող թեմաները հետևյալն են՝

1․Գրաֆիկան թվային միջավայրում (Պիկսել, Վեկտոր, Գույն)

2․Կոմպոզիցիա (Պրակտիկ աշխատանք)

4․Գծանկարչություն

5․Տառագրություն

6․Տպագրության հիմունքներ

7․Պաստառների ձևավորում

8․Կերպարների պատկերում

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055 13-55-58 հեռախոսահամարով կամ այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (հասցե՝ Գայի 1փ, 3-րդ հարկ, 309 սենյակ)։

Share