Categories: News

Գյումրիում տեղի ունեցավ Techno Battle մրցույթը

Հունիս 10-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում (GTC) տեղի ունեցավ Տեխնո Բեթլ մրցույթը: Tech մրցույում մասնակցեցին ծրագրավորման և տեխնիկական ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև սկսնակ ծրագրավորողները։  Տեխնո Բեթլի կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) և Սիներջին։

Տեխնո Բեթլի հաղթող թիմը թրպես մրցանակ ստացավ մեկօրյա ուսումնական այց Synergy Yerevan-ի գրասենյակում:

Մրցույթը թիմային էր։ Հաջողությամբ մասնակցելու համար անհրաժեշտ գիտելիքներն էին՝ ալգորիթմներ, տվյալների կառուցվածք (data structures), ծրագրավորման որևէ լեզվի իմացություն։

Share