Categories: News

Աշնանը տեղի կունենա առաջին IT Run Marathon-ը

Հոկտեմբերի 5-ին Աշտարակում տեղի կունենա IT Run Marathon-ը։ IT Run Marathon-ը վազքի մրցույթ է Հայաստանի ամենամեծ ՏՏ-ընկերությունների միջեւ: Նշենք, որ վազքուղու երկարությունն է 5 կմ։

Այս միջոցառման նպատակն է կազմակերպել տարածաշրջանում առաջին IT մարաթոնը եւ ստեղծել networking-ի եզակի հնարավորություններ Հայաստանի խոշորագույն ՏՏ ընկերությունների համար: Բացի այդ, այս մարաթոնը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը եւ սպորտը IT մասնագետների շրջանում: Մրցույթի հիմնական նպատակներից մեկը մարզերի զարգացման խթանումն է, այդպիսով էլ ընտրվել է որպես մարաթոնի անցկացման վայր Աշտարակը:

Share