Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մարքեթինգի Growth Hacking դասընթացը ընդունում է հայտեր
News 21/06/2019 08:35

Հունիսի 24-ից Business Development Group-ում կսկսվի «Growth Hacking» դասընթացը։

«Growth Hacking»-ը «պայթեցրել» է մարքեթինգային միջավայրը, սակայն շատերը դեռ չգիտեն ինչ է այն և ինչպես է աշխատում։ Մինչդեռ, այս մեթոդն արդեն օգտագործում են սիլիկոնային հովտի առաջատարները՝ գրանցելով անհավանական կոնվերսիա։

Եթե ցանկանում եք տիրապետել մարքեթինգային առաջադեմ գաղտնիքներին ու հնարքներին, հասկանալ ողջ մարքեթինգային պրոցեսն սկզբից մինչև վերջ, ստեղծել մարքեթինգային ռազմավարություն, որը կապահովի բարձր կոնվերսիա, հայտնաբերել մարքեթինգային ռազմավարության թերությունները, ստանալ մեծ աճ կարճ ժամանակում փոքր բյուջեով ու ավելացնել եկամուտներդ, ապա կարող եք դիմել այս դասընթացին։

Այն ձեզ համար է, եթե դուք

– SMM մասնագետ եք,

– Մարքեթինգի մասնագետ եք,

– Մարքեթինգ մենեջեր եք,

– Հենց նոր եք հիմնել start-up,

– Ունեք բիզնես։

Դասընթացի ծրագրի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։ Դասընթացի հիմնական առավելություններն են․

– Անցկացվում է PBL (Project-based learning) ֆորմատով,

– Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրապնդման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև դասերից դուրս:

– Ստանում եք 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս դասընթացների համար,

– Ստանում եք 10% զեղչի քարտ, որը կարող եք նվիրել մտերիմներին դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար։

Դասերի քանակն է 9 դաս։ Տևողությունը՝ յուրաքանչյուրը 2,5 ժամ։ Օրերը և ժամերը՝ երկուշաբթի և ուրբաթ՝ ժ․ 19։00-ին։ Գերազանց ավարտած ուսանողների համար նախատեսվու է պրակտիկա։ Լեզուն՝ հայերեն

Մասնակցության արժեքն է՝ 69 000 ՀՀ դրամ։ Վայրը՝ Հր․ Քոչար 4, 3-րդ հարկ, 7-րդ լսարան։

Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ։ Այլ մանրամասների համար զանգահարել` 098/099 451596: