Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
IBM Ներկայացուցիչների այցը Հայաստան
News 24/06/2019 12:41

IBM-ի ներկայացուցիչներ Պասկալ Հելոտը, Եվրոպայում ծրագրավորողների եւ ստարտափների էկոհամակարգերի ղեկավարը եւ Եվրոպայում ամպային ծրագրավորողների պատվիրակ Կլեմենս Լեբրունը Հունիսի 20-22-ը այցելեցին Հայաստան, որի ընթացքում նրանք հասցրեցին 1-1 հանդիպումներ անցկացնել Open Government Data Hackathon-ի հաղթողների եւ Climate Change Tech Accelerator-ի ստարտափերի հետ, համայնքային հանդիպում ունենալ Հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ, հանդիպել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, այցելեցին Ինժեներական Քաղաք եւ վերջապես BarCamp EVN19-ի շրջանակներում հանդես եկան IBM-ի բիզնես եւ ամպային նորությունները ներկայացնող ելույթներով։

Անհատական հանդիպումների ընթացքում IBM-ի ներկայացուցիչները ծանոթացան ստարտափների լուծումների հետ, խորհրդատվություն անցկացրեցին եւ որ ամենակարեւորն է ներկայացրեցին IBM տեխնոլոգիաներ/ռեսուրսներ՝ ստարտափներին ընձեռելով ավելի լայն հնարավորություններ: Համայնքային հանդիպման ընթացքում նրանք քննարկեցին աշխարհում բիզնեսի ընթացիկ միտումները ինչպես նաեւ IBM- ի տեսլականը տեխնոլոգիական առաջընթացների վերաբերյալ: Ինժեներական Քաղաք այցելության ժամանակ Պասկալը եւ Կլեմենսը ծանոթացան այդ հարթակի հետ, որտեղ ինժեներական, գիտական եւ կրթական լուծումներ են առաջարկվում ճարտարագիտական մարտահրավերներին: Ինչ վերաբերում է BarCamp19-ի ելույթներին, Պասկալը խոսեց տեխնոլոգիական նորարարությունների առաջացմանը նպաստող ներկայիս աշխարհի մարտահրավերների մասին, իսկ Կլեմենսը խոսեց ծրագրավորողների ուշադրության կենտրոնում գտնվող IBM Watson համակարգի տրամադրած հնարավորություների եւ դերի մասին: