Categories: News

«Տառագրության դերը ստարտափներում» թեմայով դասընթաց

Հուլիսի 10-ին 19։00-ին Beeline Startup Incubator-ում (Հակոբ Հակոբյան 3) տեղի կունենա «Typography for Startups» (Տառագրությունը ստարտափներում) թեմայով սեմինարը, որը կվարի type դիզաներ Գոռ Ջիհանյանը։

Զրույցի ընթացքում Գոռը կանդրադառնա այն թեմային, թե որքան կարևոր է ուժեղ և հաստատուն տառագրությունը, և ինչ մեծ նշանակություն կարող է այն ունենալ բրենդի համար՝ ընկերության մեկնարկից սկսած։ Տառատեսակի ընտրությունը շատ կարևոր է․ սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի Variable Font տեխնոլոգիայի վերջին միտումներին և նրան, թե ինչպես է այն փոխում տառագրությունը համացանցում։

Share