Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Codathon: կայքերի ստեղծում եւ վարում WordPress-ով
News 18/07/2019 10:36

Girls in Tech Armenia-ն սկսում է նոր դասընթաց աղջիկների եւ կանանց համար, որի ընթացքում մասնակիցները կսովորեն պատրաստել եւ վարել կայքեր WordPress-ի միջոցով։

Դասընթացը նախատեսված է 16 տարեկանից բարձր աղջիկների եւ կանանց համար, ովքեր ցանկություն ունեն պատրաստել վեբկայքեր իրենց անձնական կամ բիզնես նպատակների համար: Ձեռքբերված տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները հնարավոր կլինի կիրառել նաեւ freelance հարթակներում աշխատանք գտնելու համար։

Codathon շարքի այս դասընթացին մասնակցելու համար որևէ տեխնիկական գիտելիք ունենալու նախապայման չկա, բավական է ցանկությունն ու պատրաստակամությունը: Մասնակիցները նախ կծանոթանան  WordPress-ին, կսովորեն ինչպես ներդնել այն, կտիրապետեն հիմնական մենյուի բաղադրիչներին և կկարողանան պատրաստել ու վարել իրենց առաջին վեբկայքը։ Ծրագրի կառուցվածքին եւ ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

Դասընթացի լեզուն հայերենն է, մեկնարկը՝ օգոստոսի 5-ից, շաբաթական երկու անգամ, ընդհանուր՝ 14 դաս: Օգոստոսի ընթացքում դասերի նախատեսված են 11:00-ից (փոփոխություն հնարավոր է՝ կախված գրանցված մասնակիցներից), իսկ սեպտեմբերի համար ժամերը կհարմարեցվեն խմբի հետ: Դասընթացվարը ունի 5 տարվա փորձ և ստեղծել ու վարել է մոտ երկու տասնյակ կայքեր։

Կայքերի ստեղծմանը նվիրված այս Codathon-ը վճարովի է՝ 35.000դրամ ողջ դասընթացի համար: Գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 3-ն է, իսկ մինչեւ հուլիսի 25-ը գրանցվելու դեպքում կարող եք ստանալ 5000 դրամ զեղչ:

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։