Categories: News

Fuckup at Wishup // Fuckup Nights Armenia // Sevan Vol. 8

Երևանյան շոգից ու աղմուկից փախչելու հիանալի հնարավորություն` Fuckup at Wishup:

Հուլիսի 27-ին Wishup Shore-ում, որտեղ արված է ամեն ինչ հետաքրքիր, անմոռաց ու արկածներով լի օր, ինչու չէ՞ նաև գիշեր անցկացնելու համար, տեղի կունենա Fuckup Nights Armenia 8-րդ միջոցառումը։

FuckUp Nights-ի գլխավոր միտքն է պատմել ոչ թե հաջողությունների, այլ ձախողումների մասին։

Օրակարգ՝

19:00-ին Բարի գալուստ,

20:30-ին Ելույթներ,

23:30-ին Վերադարձ, եթե, այնուամենայնիվ, չեք տրվի Սևանի ափին խարույկի ու հետաքրքիր զրույցների գայթակղությանը:

Մուտքն ազատ է։ Մասնակցությունն անվճար է՝ վճարելու եք միայն մեր ավտոբուսներից օգտվելու դեպքում:

Գրանցումը պարտադիր է հետևյալ հղմամբ։ Մանրամասների համար կարող եք հետևել միջոցառման event-ին։

Հիշեցնենք, որ միջոցառումների շարքը արդեն 1 տարի շարունակ անցնում է Հայաստանում։  Առաջին անգամ այն անցել է 2018-ի փետրվարին, իսկ 7 միջոցառումները հյուրընկալել է ոչ միայն Երևանը, այլ նաև Գյումրին։

Share