Categories: News

ChainPoint 19 բլոկչեյն կոնֆերանսը Երևանում

Հոկտեմբերի 14-15 Դվին Մյուզիք Հոլլում (Պարոնյան 40) տեղի կունենա ChainPoint 19 կոնֆերանսը։ ChainPoint 19-ը կազմակերպում է Nooor – Armenian Blockchain Association-ը։

ChainPoint-ը նախատեսում է ներկայացնել տարածաշրջանային տեխնոլոգիական էկոհամակարգի բիզնես հնարավորությունները՝ համախմբում է բլոկչեյնով զբաղվող միջազգային մասնագետներին, ստեղծելով արդյունավետ երկխոսության եւ փորձի փոխանակման լավագույն հարթակը:

ChainPoint 19-ին կմասնակցեն Nooor-ի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները` Ամերիկայից Ասիա, Եվրոպայից Ավստրալիա եւ Աֆրիկա:

Մասնակցելով այս միջոցառմանը դուք կստանաք հնարավորություն հանդիպելու ոլորտի առաջատար մասնագետների հետ և դառնալ գլոբալ բլոկչեյն քլաստերի մի մասը:

ChainPoint 19-ին սպասվում է․

– 500 մասնակից,

– 20+ ժամ networking,

– 30+ երկրներ,

– 50+ բանախոսներ:

Միջոցառման մասին հավելյալ տեղեկություն ստանալու և տոմսերը ձեռք բերելու համար կարող եք անցնել ChainPoint 19-ի պաշտոնական կայքը։

Share