Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներների տեղեկատվական հանդիպումների ցանկը
News 25/07/2019 10:46

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարել է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

Նորարարության զարգազման համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել նոր լուծումների, պրոդուկտների, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և/կամ զարգացմանը, ինչը կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության զարգացման և առևտրայնացման խթանմանը:

Մանրամասներին ծանոթանալու համար EIF-ը հայտարարել է տեղեկատվական հանդիպումների շարք ըստ մարզերի։ Հրապարակում ենք դրանց ցանկը․

Եղեգնաձոր – հուլիսի 27 17։00 – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ

Իջևան – օգոստոսի 1 12։00 – Հայաստանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Արարատի մարզ – օգոստոսի 5 14։00 – Արարատի մարզպետարան

Արագածոտնի մարզ – օգոստոսի 8 14։00 – Արագածոտնի մարզպետարան

Կոտայքի մարզ – օգոստոսի 8 14։00 – Կոտայքի մարզպետարան

Սյունիքի մարզ – օգոստոսի 8 14։00 – Սյունիքի մարզպետարան

Արմավիրի մարզ – օգոստոսի 8 14։00 – Արմավիրի մարզպետարան

Հավելյալ տեղեկության համար կարող եք կարդալ մեր մանրամասն հոդվածը։