Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
RopeMoney. փող՝ գովազդ դիտելու համար. Մեկնարկել է Sevan Startup Summit 2019-ը
News 30/07/2019 09:12

Հուլիսի 28-ին մեկնարկեց Sevan Startup Summit 2019-ը։ Այս անգամ ևս միջոցառումը հյուրընկալել է ավելի քան 1000 մասնակիցների և 120 ստարտափների։ Starthub-ը նույնպես ներկա էր Սամմիթի բացման արարողությանը և փորձեց պարզել, թե այս տարի ինչպիսի նախագծերով են հանդես գալու մասնակիցները։

Մասնակիցներից Տիգրան Չախալյանը RopeMoney ստարտափի համահիմնադիրն է։ Ըստ էության, RopeMoney-ն հարթակ է, որտեղ մարդիկ իրենց ժամանակը կայքում անցկացելու դիմաց ստանում են գումար։ Յուրաքանչյուր մարդ կարող է օրական ընդամենը 5 րոպե կայքում գովազդային հոլովակներ դիտելու դիմաց ստանալ այնքան գումար, որքան կստանար որևէ ընկերությունում աշխատելու դիմաց։

Բիզնեսներին ստարտափն առաջարկում է գովազդային յուրօրինակ հարթակ, որը կապահովի 100% դիտելիություն և կնպաստի վաճառքի ծավալների մեծացմանը։

RopeMoney-ն գործում է արդեն շուրջ 4 ամիս։ Այս ընթացքում ստարտափը ձեռք է բերել ավելի քան 23,000 գրանցված օգտատեր և համագործակցում է շուրջ 50 ընկերությունների հետ։

Տիգրանը մեծ ակնկալիքներ ունի Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ից։ Նա հույս է հայտնում, որ իրենց ստարտափը դուրս կգա միջազգային շուկա։

Յուրաքանչյուր թիմ ունի իր քոուչը, որն այս մի քանի օրվա ընթացքում մշտապես թիմի կողքին է, խորհուրդներ է տալիս, մոտիվացնում, օգնում և աջակցում է թիմին։ Բիզնես24-ը զրուցել է նաև RopeMoney-ի քոուչի՝ Սվետլանայի հետ։ Նա պատմեց Sevan Startup Summit-ի կարգախոսի մասին՝ «Learn, Connect, Win, Have fun», և թե որքան են կարևորում, որ մասնակիցները այս չորսն էլ հավասարապես առաջնահերթ համարեն։ Առաջիկա չորս օրերի ընթացքում աշխատանքները հիմնականում տարվելու են նախագծի՝ ներդրողների և ժյուրրի առջև պատշաճ և գրագետ ներկայացման վրա։