Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ծրագրավորման դասընթացներ դպրոցականների համար
News 30/07/2019 10:47

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) կազմակերպում են 10-ամսյա խորացված ծրագրավորման դասընթաց 12-17 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրվում են ՏՏ ոլորտով։

Գրանցման վերջնաժամկետն է օգոստոս 25-ը։ Դասերը սկսվելու են սեպտեմբերի 2-ից։

Նշենք, որ դիմելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում։

Դասընթացն անցկացվում է 3 մակարդակով՝

1․ HTML5/CSS3 և Անգլերեն՝

Տևողություն՝ 3 ամիս,

Շաբաթական դասերի քանակ՝ 4,

Ամսական վճար՝ 8․000 ՀՀ դրամ։

2․ JavaScript fundamental, jQuery և Անգլերեն՝

Տևողություն՝ 3 ամիս,

Շաբաթական դասերի քանակ՝ 4,

Ամսական վճար՝ 8․000 ՀՀ դրամ։

3. PHP, MySQL և Անգլերեն՝

Տևողություն՝ 4 ամիս,

Շաբաթական դասերի քանակ՝ 4,

Ամսական վճար՝ 8․000 ՀՀ դրամ։

Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 055-13-55-58։