Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
The Perfect Pitch դասընթացը Beeline Startup Incubator-ում
News 02/08/2019 11:51

Օգոստոսի 5-ին 16:00-ին Beeline Startup Incubator-ում (Հակոբ Հակոբյան 3) տեղի կունենա «The Perfect Pitch» դասընթացը։ Այն կվարի շոումեն, հաղորդավար և ակտիվ ձեռնարկատեր Բասսամ Նադեռը։ Թեման, որը կքննարկվի դասընթացի ընթացքում կլինի այն, թե ինչպես իդեալական pitch անել։ Ահա այն հիմնական կետերը, որոնց վրա կենտրոնացած կլինի դասախոսությունը․

1․ Բանախոսի ինքնավստահությունը,

2․ Խոսափողի կառավարումը,

3․ Պատմություն պատմելը,

4․ Մարմնի լեզուն և տոնայնության փոփոխությունը։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել։ Դա կարող եք անել հետևյալ հղումով։