Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Որակի ապահովման հիմունքներ դասընթացը AITC-ում
News 02/08/2019 13:33

Օգոստոսի 26-ին AITC-ում տեղի կունենա Quality Assurance ծրագրի տեղեկատվական հանդիպումը։

Ծրագրային համակարգերի տարածման և ՏՏ ոլորտ աճին զուգընթաց ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։ Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, մեթոդների, գործիքների և գործընթացների հետ: Դասընթացը ներառում է նաև կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա:

Դասընթացի դասախոսը լինելու է Արշակ Բալյանը, ով հանդիսանում է ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիրը։ Որակի ապահովման ոլորտում ունի 9+ աշխատանքային փորձ, ինչպես նաև ավելի քան 6 տարվա դասավանդման փորձ։

Դասընթացին մասնակցլու նախապայմաններն են․

•    անգլերենի իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար,

•    դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ,

•    տարրական համակարգչային գիտելիքներ։

Մինչ դասընթացի սկսվելը մասնակիցները կհանձնեն թեստ վերը նշվածի վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:

Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, կարող եք զանգահարել 010/93 55-68-10 համարին կամ այցելել կենտրոնի պաշտոնական էջը:

Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով։