Categories: News

Հայտնի են Sevan Startup Summit-ի Starter Big Battle-ի հաղթողները

Արդեն թվով չորրորդ անգամ անցկացվող ամենամյա Sevan Startup Summit-ը հուլիս 28-ից օգոստոսի 3-ը Սևանի ափին հյուրընկալեց ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։

Starter ծրագրում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը: Ներկայացնում ենք ձեզ Starter Big Battle-ի հաղթող թիմերին և նրանց պրոյեկտները:

1-ին տեղ – 5000 ԱՄՆ դոլար – Thermoscan – Գաղափարը կայանում է բջջային հավելվածի մշակման մեջ, որը արտաքին ջերմային ինֆրակարմիր տեսախցիկի և ինտեգրված արհեստական բանականության (AI) ալգորիթմի հետ միասին կհայտնաբերի կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռիսկերը ավելի բարձր ճշգրտությամբ, քան նախկինում կատարում էր ջերմային հետազոտություն:

2-րդ տեղ – 3000 ԱՄՆ դոլար – CowNet – Cownet-ը օգնում է անասնապահության ոլորտում կանխել և հայտնաբերել կովի հիվանդությունները և հղիությունը՝ օգտագործելով սարք, որը, համացանցին միացած արձանագրելու է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են գտնվելու վայրը, շարժումները, ջերմաստիճանը և այլն:

3-րդ տեղ – 2000 ԱՄՆ դոլար – Xpressbook – XpressoBooks-ը ոչ միայն CashBook համակարգն է, որի վրա տեղադրված է հավելված: Դա MTD-ով ինտեգրված լուծում է, որն ի սկզբանե մշակված է եղել պարզ և հեշտ օգտագործման համար կանխիկ դրամի վրա հիմնված բիզնեսի համար, միևնույն ժամանակ հեշտացնելով հաշվապահական պրակտիկայով զբաղվողներին կառավարել փոքր բիզնեսի իրենց բոլոր հաճախորդներին:

Share