Categories: News

Beeline ստարտափ ինկուբատորի և GlobalAM-ի համագործակցությամբ Երևանում անցնում է մրցույթ մաքուր տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար

GlobalAM-ի և Beeline ստարտափ ինկուբատորի համագործակցության շրջանակում  Երևանում մեկնարկեց «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»-ի ինտենսիվ բիզնես ճամբարը և շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացները։

«ClimateLaunchpad Հայաստան 2019»-ը ստարտափ բիզնես գաղափարների մրցույթ է: Ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը և նորարարության ներուժը:

Մրցույթը մեկնարկելու է 2-օրյա բիզնես ճամբարով, որը վարելու է Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը: Բիզնես ճամբարին մասնակցելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 15 թիմերը, ովքեր իրենց բիզնես գաղափարները վերածելու են կենսունակ բիզնես նախագծերի և սովորելու են բիզնես վարելու հմտությունները:

Հավելենք, որ ճամբարից հետո թիմերը կմասնակցեն 6 շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացներին ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար: Ընտրված 3 լավագույն թիմերն արդեն Ամստերդամում նոյեմբերի 14-15-ը կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար 10 000 եվրոյի, 5 000 եվրոյի և 2 500 եվրոյի չափով  մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին:

«Beeline-ը հնարավորինս ձգտում է աջակցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և շատ լավ է, որ մեզ մոտ նմանատիպ միջոցառումներ են անցկացվում՝ արտասահմանյան գործընկերների ներգրավմամբ: Վստահ եմ, սա մեր հայկական ստարտափների համար զարգացման մի նոր խթան կդառնա», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։ 

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share