Categories: News

Ցանցային ադմինիստրավորման ճամբարը ընդունում է հայտեր

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է նոր ձևաչափի, դասընթացներով և պրակտիկ աշխատանքով հագեցած ճամբար, որի ընթացքում մասնակիցները սովորելու են ցանցային ադմինիստրավորման՝ ամենամեծ կարևորություն և պահանջարկ ունեցող հմտությունները։

Ճամբարի արդյունքում մասնակիցները կունենան բավարար գիտելիքներ՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու և համապատասխան թափուր հաստիքներին հավակնելու համար։ Կազմակերպիչները վերցրել են ցանցային տեխնոլոգիաներում հայտնի երկու լավագույն ընկերությունների՝ Cisco-ի և Microsoft-ի սերտիֆիկացված դասընթացների ծրագրերը և միավորել մեր ճամբարում։

Ի՞նչ է ճամբարը.

– Կսովորես ցանցային ադմինիստրավորման կարևորագույն տարրերը՝ LAN-ի հիմնական սկզբունքները, OSI մոդելը և իր շերտերը, լարային և անլար միջոցները, պրոտոկոլներ, ստանդարտներ և հասկացություններ, ծրագրերի և ցանցային սարքերի կարգավորումներ։
– Թիմային աշխատանքի շրջանակում կկառուցե՛ս վիրտուալ և իրական ցանցեր, կտեղադրես և կկարգավորես սերվերներ` օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են`  Cisco Packet Tracer, GNS3, Hyper-V
– Ճամբարից հետո կկարողանաս գտնել ոլորտային, բարձր վարձատրվող աշխատանք։

Ո՞վ կարող է լինել ճամբարի մասնակից.

– 16-30 տարեկան,
– Ունեն ալգորիթմային մտածելակերպ և համակարգչային միջինից բարձր հմտություններ,
– Սիրում են սովորել ու չբողոքել,
– Պատրաստ են 6 ամիս ապրել Microsoft-ի գրասենյակում,
– Մեկ շաբաթից չեն հիասթափվելու ու սպասելու ճամբարի ավարտվելուն։

Ինչպե՞ս է անցնելու կյանքը ճամբարում.

Ճամբարը կսկսի երկշաբաթյա փորձաշրջանով, որի ընթացքում դուք կծանոթանաք հիմունքներին։ Այս փուլն անվճար է բոլոր գրանցված մասնակիցների համար, որից հետո թեստի և հարցազրույցի միջոցով կընտրվեն ծրագրի մասնակիցները։ Ընտրված մասնակիցները կներառվեն ճամբարում, որը կտևի ընդհանուր 6 ամիս և բաղկացած կլինի ինչպես ինտենսիվ դասերից, պրեզենտացիաներից, այնպես էլ մենթորի հետ քննարկումներից և նախագծերի մշակումից։ Օրական կտրվածքով առնվազն 2-4 ժամ անցկացնելու եք Մայքրոսոֆթի գրասենյակում։

Նշենք, որ ճամբարի ուսման վարձը կազմում է 390,000 ՀՀ դրամ։ Հավելյալ տեղեկության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share