Categories: News

«Եվրասիական թվային պլատֆորմներ» մրցույթի կիսաեզրափակիչը կանցկացվի «Armenia Expo» ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում

Սեպտեմբերի 13-ին տեղի կունենա «Եվրասիական թվային պլատֆորմներ» նորարարական նախագծերի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչը համընդհանուր տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային «ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ» ֆորումի շրջանակներում (Երևան, Հ. Հակոբյան 3, «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիր):

Կիսաեզրափակիչ անցած նախագծերը ժյուրիին կներկայացնեն իրենց պրոյեկտները 10:30-ից 13:00-ը, իսկ մրցանակաբաշխության հանդիսավոր մասը կսկսվի ժամը 14:00-ին:

«Armenia EXPO» համընդհանուր տարածաշրջանային առևտրատնտեսական ցուցահանդեսային ֆորումը անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ: Նրա հիմնական խնդիրն է կապեր հաստատել Հայաստանի և այլ երկրների արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջև: Ֆորումը անցկացվում է արդեն 19-րդ անգամ:

«Եվրասիական թվային պլատֆորմներ» նորարարական նախագծերի միջազգային մրցույթը միջպետական նախագիծ է, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը իրականացնում է 2018 թվականից:

Մրցույթի նպատակը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ընկերությունների և նախագծերի հայտնաբերումն է, որոնք կարող են նշանակալի ներդրում ունենալ Միության թվային օրակարգի իրականացման գործում:

Մրցույթը նախատեսվում է որպես միջազգային հարթակ՝ Միության անդամ պետությունների տնտեսության թվային փոխակերպման ոլորտում գործնական փորձի փոխանակման համար:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն անց է կացվում Միության անդամ բոլոր հինգ պետություններում: Յուրաքանչյուր կիսաեզրափակիչ փուլում երեք հաղթող (ընդհանուր – 15 նորարարական նախագիծ) կմեկնեն մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին անցնող «Եվրասիական շաբաթ – 2019» ֆորումին (Բիշքեկ, Ղրղզստանի Հանրապետություն): Մրցույթի ժյուրին, Կարինե Մինասյանի գլխավորությամբ, կընտրի մրցույթի երեք հաղթողներին և երկու նախագիծ «Симпатии ЕЭК» անվանակարգում:

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

Share