Categories: News

Ucraft-ի Online Store Builder-ը՝ ProductHunt-ում

Ucraft-ի Online Store Builder-ը ներկա պահին գտնվում է ProductHunt-ի կայքում։ Նրանց աջակցելու համար, կարող եք անցնել նշված հղումով և քվեարկել Ucraft-ի օգտին։

Ucraft Online Store Builder-ի միջոցով դուք կարող եք ստեղծել գնումներ կատարելու գերժամանակակից կայք և անմիջապես սկսել առցանց վաճառքը: Դուք միանգամից կարող եք ընտրել պատրաստի դիզայնի ձևանմուշ, արագ ավելացնել ձեր արտադրանքը և դարձնեք ձեր բիզնեսը առցանց:

Հիշեցնենք, որ Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է։ Այն նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով ստեղծել կայք կամ օնլայն խանութ։ Հարթակն առաջարկում է բազմաթիվ ինտեգրացիաներ, դիզայնի և մարքեթինգային գործիքներ՝ ժամանակակից և ֆունկցիոնալ կայք ունենալու համար։

Այս տարի այն սկսել է համագործակցել այնպիսի համաշխարհային ընկերությունների հետ, ինչպիսիք են Mail.ru-ն և Google-ը։ Համացանցում գոյություն ունի Ucraft-ի վրա պատրաստված արդեն ավելի քան 80․000 կայք, որոնց 50%-ից ավելը ԱՄՆ-ից են։

Share