Categories: News

GTC-ի ուսանողները անցան թեստավորում պրակտիկայի համար

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) տեղի ունեցավ թեստավորում, որին մասնակցում էին ԳՏՏԿ ուսանողները։

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին, որ իրենց տեսական գիտելիքները կիրառեն գործնականում։ Թեստավորումը բաղկացած էր երկու փուլից՝ առաջին փուլում մասնակիցները գրեցին մասնագիտական թեստ, իսկ երկրորդում ՝ տեղի ունեցավ հարցազրույց։

Թեստավորումը հաղթահարած ուսանողները հնարավորություն կստանան անցնել պրակտիկա ԳՏԿ-ում գտնվող ընկերություններում։

Share