Categories: News

Թումոցիները 3D սկանավորում են Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերը

Ամերիկացի էքսպերիմենտալ լուսանկարիչ Ջեյ Պերեսը դարձել է Թումոյի և Հայաստանի լավագույն ընկերներից մեկը: Արդեն մի քանի տարի է նա թումոցիների հետ իրականացնում է Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերի 3D սկանավորումը, որը հնարավորություն է տալիս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել և թվայնացված վիճակում պահպանել հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը: Այս հուլիսին Ջեյն ու թումոցիները իրականացրել են Բյուրականի աստղադիտարանի, Սևանի, Դադիվանքի, Գանձասարի, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի և շատ այլ վայրերի 3D սկանավորումը:

Ստեփանակերտի աշխատարանը իրականացվել է Swiss South Caucasus հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Share