Categories: News

Jump Design կոնֆերանս․ խոսնակներ Google-ից, Mail.ru-ից AI-ի և դիզայնի մասին

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Jump Design կոնֆերանսը։ Նախաձեռնության նպատակն էր հավաքել ոլորտի լավագույն մասնագետներին Երևանում՝ դիզայնի, UX-ի և AI-ի փորձի փոխանակման համար։

Ucraft-ի մարքեթինգի ղեկավար Իտա Բաբայանը պատմեց մեզ միջոցառման գլխավոր նպատակի, խոսնակների և ապագա ծրագրերի մասին։

– Ինչպե՞ս եկավ միտքը կազմակերպել այս միջոցառումը։

Մենք մտածեցինք, որ ոչ միայն IT ոլորտը պետք է լինի առաջատար Հայաստանում, այլև դիզայնը։ Մենք հասկացանք, որ շատ քիչ է կապը, շփումը դիզայներների միջև և Հայաստանի ներսում, և արտերկրի դիզայերների հետ։ Այսպիսով, մենք փորձեցինք կազմակերպել այսպիսի կոնֆերանս, որի միջոցով այլ երկրի դիզայներները կարող են կիսվել իրենց փորձով մեր հայկական համայնքի հետ։ Որովհետև դա շատ կարևոր է դիզայնի և, ընդհանրապես, կրթության համար, շփվել այլ մասնագետների հետ, նամանավանդ, եթե նրանք այնպիսի ընկերություններից են, ինչպիսիք են Google, Mail.ru, Farfetch և այլն։ 

– Ինչպե՞ս եք ընտրել խոսնակներին։

Ընտրեցինք ըստ պահանջարկի և հնարավորության։ Մենք գիտեինք, որ կարող ենք հրավիրել մարդ mail.ru-ից, այդպիսով հրավիրեցինք իրենց Creative Director-ին։ Մենք ցանկանում էինք, որ Հայաստան մարդ գա Google-ից, ամենինչ արեցինք, որ նա գա։ Farfetch-ից և PicsArt-ից շատերն են օգտվում։ Մենք շեշտը դրել ենք հենց ընկերությունների վրա։ 

– Կա՞ն ապագա պլաններ

Եթե այս միջոցառումը լավ անցնի, դե, ինպես տեսնում եք, լավ է անցնում, կշարունակենք, և մյուս տարի նույնպես լավ մասնագետներ կհրավիրենք մեզ մոտ։

Հիշեցնենք, որ միջոցառման խոսնակներն էին․
▪️ Ալեքսանդր Արծվունի Փրինսիփլ դիզայներ Farfetch,
▪️ Կարլա Էչեվարիա Դիզայն թիմի լիդ Google,
▪️ Քրիսթոֆեր Նորթ և Սթեն Հանեփլ Վիզուալ դիզայներ Studio Dumbar,
▪️ Միտյա Օսադչուկ Ստեղծարար տնօրեն Mail.ru Group,
▪️ Փոլ Սոլա Համահիմնադիր և թվային արտիստ Device,
▪️ Աստղիկ Մարգարյան Ստեղծարար թիմի լիդ PicsArt։
Share