Categories: News

Հայտնի են «Եվրասիական թվային պլատֆորմներ» մրցույթի հաղթողները

Երևանում տեղի ունեցավ «Եվրասիական թվային պլատֆորմներ» նորարարական նախագծերի միջազգային մրցույթը։ Մրցույթի կիսաեզրափակչի հաղթող դարձան Garoon Tech-ը (գյուղատնտեսական գործընթացների ավտոմատացման խելացի համակարգերի մշակման ծառայություն), SmartCheck-ը (միկրոչիպեր օգտագործող ապրանքների վավերականության հաստատման հարթակ) և Select Armenia-ն (հարթակ Հայաստանում արտահանմամբ զբաղվողների համար):

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում «Եվրասիական թվային պլատֆորմներ» նորարարական նախագծերի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, Երևանում`«Armenia EXPO 2019» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում:

Share