Categories: News

Հայաստանում տեխնոլոգիական ստարտափ կառավարելու ուղին

«Հայաստանում տեխնոլոգիական ստարտափ կառավարելու ուղին» թեմայով դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին 18։30-20։00 ԼՈՒՅՍ հիմնադրամում։

Վարպետաց դասին մասնակցելու համար պետք է`

– masterclass@luys.am էլեկտրոնային հասցեին ուղարկել առավելագույնը 100 բառի սահմաններում գրված նամակ նշելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել վարպետաց դասին, ինչ գիտելիքներ եւ հմտություններ եք ակնկալում ստանալ եւ որտեղ եք դրանք պատրաստվում օգտագործել:

– Էլեկտրոնային նամակի թեմայի տողում (subject) անհրաժեշտ է նշել դասընթացի անվանումը:

– Նամակի վերջում նշել Ձեր անուն ազգանունը, կոնտակտային տվյալները:

– Խնդրում ենք նշել նաեւ ուսումնական հաստատության անունը, Ձեր մասնագիտությունը եւ կուրսը (3-րդ, 4-րդ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):

– Աշխատելու պարագայում խնդրում ենք նշել նաեւ աշխատանքի վայրը եւ զբաղեցրած հաստիքը:

– Ձեր մասնակցության հայտի հաստատումը կախված է Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունից եւ դիմելու պահին հասանելի տեղերից:

Լսարան՝ ստարտափների կառավարման համակարգով հետաքրքրվող մասնագետներ կամ ուսանողներ:

Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։

Նշենք, որ դասընթացն անվճար է: Դիմումների վերջնաժամկետն է սեպտեմբերի 26-ը, ժամը 12:00:

Share