Categories: News

IT Space-ը և GTC-ին հրավիրում են մասնակցելու ThinkTank մրցույթին

ThinkTank մրցութային շարքը շարունակվում է…  

Սեպտեմբերի 27-ին ժամը 14։00-ին GTC-ի ինկուբացիոն լաբորատորիայում IT Space ընկերության հետ համատեղ տեղի կունենա ThinkTank մրցույթը, որի ընթացքում մասնակիցները կփորձեն ստեղծել վեբ կայքեր՝ HTML5, CSS3, Javascript լեզուների միջոցով։

Ի՞նչ է պետք մասնակցության համար․

•    HTML5, CSS3, Javascript լեզուների իմացություն,

•    սովորելու ցանկություն,

•    ամենակարևորը՝ բարձր տրամադրություն։

Մրցութային առաջադրանքին ամենալավ լուծում առաջարկած անձին  սպասվում է անակնկալ։

Ի՞նչ է ThinkTank-ը։

ՁԻՀ-ը և ԳՏԿ-ն, համագործակցելով ՏՏ ընկերությունների հետ,  ընձեռում են նոր հնարավորություն երիատասարդներին և պատանիներին, ովքեր ցանկանում են՝

•    ինքնադրսևորվել,

•    բացահայտել իրենց տաղանդները,

•    տեսական գիտելիքները կիրառել գործնականում,

•    շփվել ոլորտով հետաքրքրված հասակակիցների հետ։  

Share