Categories: News

«Social Impact Award» ծրագրի մրցանակաբաշխությունը

«Social Impact Award» ծրագիրը մեկնարկել է Հայաստանում մայիս ամսին։ Այդ ժամանակից սկսած կապ հաստատվեց շուրջ 300 երիտասարդների հետ Հայաստանի 5 քաղաքներում՝ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ, ինչպես նաև օգնելով զարգացնել շուրջ 25 սոցիալական ձեռնարկատիրության գաղափարներ, որոնցով ծրագրին դիմել էին երիտասարդներ Հայաստանի տարբեր մասերից։

Հոկտեմբերի 11-ին այս երիտասարդները ներկայացնելու են իրենց գաղափարները ժյուրիի խմբին, ովքեր կընտրեն հաղթողներին։ Լինելու են ընդհանուր 4 հաղթող թիմեր, ովքեր կստանան 1,500 եվրոյի նախնական ֆինանսավորում և հնարավորություն մասնակցելու «Social Impact Award» ծրագրի գագաթնաժողովին՝ այս դեկտեմբերին Կիևում։

Միջոցառումը բաց է բոլորի համար միանալու, հանդիպելու և քաջալերելու համար մասնակիցներին։ Միջոցառումը կավարտվի ընդունելությամբ։

Social Impact Award ծրագիրն իրականացնում է Իմփաքթ Հաբ Երևանը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Eastern Partnership Civil Society Facility» ծրագրի, Հայաստանում Եվրոպական միության, ESFE Entrepreneurship Academy-ի (EFSE ձեռնարկատիրության ակադեմիա) և ԱԿԲԱ ֆեդերացիայի աջակցությամբ։

Share